Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Գյումրու փոքրիկ Սև բերդը, կամ գյումրեցիների լեզվով ասած` Սև ղուլը դատարկ է ու լքված (տեսանյութ)

Գյումրու փոքրիկ Սև բերդը, կամ գյումրեցիների լեզվով ասած` Սև ղուլը դատարկ է ու լքված (տեսանյութ)
22.06.2013 | 12:29

Դեռևս 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից Գյումրիում կառուցված տասնյակ կարևորագույն պաշտպանական և պատմական կառույցներից մեկն էլ Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող փոքրիկ Սև բերդն է: Ի տարբերություն Կամիր բերդի այն վաղուց չի օգտագործվում ռազմական նպատակով: Ցավոք այդ գեղեցիկ կառույցը չի օգտագործվում նաև մշակութային նպատակով:

Տեսանյութ

Գյումրու փոքրիկ Սև բերդը, կամ գյումրեցիների լեզվով ասած` Սև ղուլը դատարկ է ու լքված
Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ